Սուրիոյ կենսուժի նախարար Մուհամմետ ալ-Պաշիր տեսակապով ժողովի մը ընթացքին Յորդանանի կենսուժի և հանքային պաշարներու նախարար Սալեհ ալ-Խարապշեհի և Քատարի զարգացման հիմնադրամի գլխաւոր տնօրէն Ֆահըտ ալ-Սուլաիթիի հետ քննարկեց կենսուժի ոլորտի համագործակցության միջոցները։
ՍԱՆԱ-ի համաձայն, հանդիպման ընթացքին քննարկուեցան Քաթարէն Յորդանանի ճամբով Սուրիա կազի փոխադրման մեքանիզմները, Քաթարի զարգացման հիմնադրամի դերը նախագիծերու աջակցութեան մէջ, ինչպէս նաև ներդրումային կարելիութիւններն ու փորձառութեան փոխանակումը։