Սիրելի´ հայրենակիցներ,

Արցախի պետականութեան կայացման հիմնական փուլերից մէկը 1991թ. Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ հռչակման մասին որոշումն էր:

32 տարի առաջ հռչակուելով Արցախի Հանրապետութիւն մեր երկիրը կայացել է որպէս հայկական պետութիւն՝ «յարգելով ու հետեւելով Մարդու իրաւունքների համընդհանուր Հռչակագրի եւ Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրաւունքների մասին միջազգային համաձայնագրի, Քաղաքացիական, քաղաքական եւ մշակութային իրաւունքների մասին միջազգային համաձայնագրի սկզբունքներին եւ ակնկալելով միջազգային հանրության ըմբռնումն ու աջակցութիւնը»:

32 տարիների ընթացքում Արցախը դիմագրաուել է 2 լայնածաւալ պատերազմ, ապրել ենք յաղթանակի բերկրանքը, ձևաւորուել են պետական ինստիտուտներ, երկիրը զարգացել ու բարգաւաճել է, սակայն թշնամին 2020թ-ին հրահրած պատերազմով նպատակ է դրել իսպառ վերացնել Արցախի Հանրապետութիւնը:

Արցախի պետականութեան համար պայքարի այս փուլում մարտի դաշտն ընդլայնուել է. առօրեայ, կենցաղային դժուարութիւնները յաղթահարող մեր հայրենակցից մինչև դիրքապահը կանգնած են ճակատային դիրքերում: Կանգնած ենք, քանի որ բոլորիս պարտքն է՝ անարդիւնք չթողնել մեր հայրերի, քոյրերի, եղբայրների և զաւակների թափած արիւնն ու քրտինքը:

Շնորհաւորում եմ բոլորիս Հանրապետութեան օրուան առիթով, մաղթում ուժ ու կորով, տոկունութիւն, համբերութիւն, արժանապատիւ ու բարեկեցիկ ապագայ: