Երկուշաբթի յետմիջօրէին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոպերթ Քոչարեան հանդէս եկաւ հետեւեալ յայտարարութեամբ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տուած վստահութեան իւրաքանչիւր քուէի համար:
Այս ընտրութիւններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալութիւնների, վարչական միջոցների աննախադէպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում:
Մենք վիճարկելու ենք ընտրութիւնների արդիւնքները: Այս պահին հետագայ անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ:
Առաջիկայ անելիքների վերաբերեալ մօտեցումները կը ներկայացնենք այդ քննարկումների աւարտից յետոյ:
Մի բան յստակ է` չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը»:
«Հայաստան» Դաշինքի Առաջնորդ, Հայաստանի Երկրորդ Նախագահ
Ռոպերթ Քոչարեան