2026 ՏԱՐՈՒԱՆ 
ՅՈԲԵԼԵԱՐՆԵՐ 
1. Հրաչեայ Աճառեան (1876-1953) – լեզուաբան -150-ամեակ:
2. Շուշանիկ Կուրղինեան (1876-1927) – բանաստեղծ -150-ամեակ:
3. Միսաք Մեծարենց (1886-1908) – բանաստեղծ -140-ամեակ:
4. Յակոբ Մնձուրի (1886-1978) – արձակագիր -140-ամեակ:
5. Գարեգին Նժդեհ (1886-1955) – ռազմական եւ պետական գործիչ -140-ամեակ:
6. Վահան Չերազ (1886-1928) – մարզիկ, սկաուտական շարժումի հիմնադիր -140-ամեակ:
7. Շահան Պէրպէրեան (1891-1956) – մանկավարժ, փիլիսոփայ -135-ամեակ:
8. Սողոմոն Թեհլիրեան (1896-1960) – ազգային-ազատագրական շարժումի գործիչ, վրիժառու, հերոս- 130-ամեակ:
9. Վահէ Հայկ (1896-1983) – գրող, խմբագիր, 130-ամեակ:
10. Ալեք Մանուկեան (1901-1996) – բարերար, ՀՀ ազգային հերոս -125-ամեակ:
11. Լուիզա Ասլանեան -ԼԱՍ (1906-1945) – գրող – 120-ամեակ:
12. Զաւէն Պիպէռեան (1921-1984) – գրող, թարգմանիչ -105-ամեակ:
13. Զարեհ Խրախունի (1926-2015) – բանաստեղծ -100-ամեակ:
14. Վահագն Տատրեան (1926-2019) – պատմաբան -100-ամեակ:
15. Ռոպէր Հատտէճեան (1926-2025) – գրող, հրապարակագիր -100-ամեակ:
16. Դաւիթ Խրտեան (David Kherdian) – (ծն. 1931) – ամերիկահայ անգլիագիր գրող -95-ամեակ:
17. Զուլալ Գազանճեան (1936-2008) – բանաստեղծ – 90-ամեակ:
18. Ալիսիա Կիրակոսեան (1936-2014) – բանաստեղծ – 90-ամեակ:
19. Լեւոն Անանեան (1946-2013) – հրապարակախօս, Հայաստանի Գրողներու Միութեան նախագահ – 80-ամեակ:
20. Փիթըր Պալաքեան (ծն. 1951) – ամերիկահայ անգլիագիր գրող – 75-ամեակ:
Գէորգ Պետիկեան
PANTONE-Ը ՅԱՅՏԱՐԱՐԱԾ Է 2026-Ի ԳՈՅՆԸ
Pantone գոյներու ընկերութիւնը իր X-ի էջին վրայ յայտնած է, որ 2026-ի գոյնը «ամպային՝ պարող»-ն է։
Ընկերութիւնը իր մեկնաբանութեան մէջ գրած է.  «Չէզոք սպիտակ, որ հանգստութիւն, պարզութիւն եւ ստեղծագործական ոգեշնչում կը  հաղորդէ աղմկոտ աշխարհին»։
«Մեր շուրջ աղմուկը ճնշող դարձած է՝ թոյլ չտալով որ ունկնդրենք մեր ներքին ձայնը։ Cloud Dancer-ը կը զօրացնէ մեր կեդրոնացումը՝ ոչնչացնելով արտաքին շեղող գործօնները», ըսած է Pantone-ի գործադիր տնօրէն Լեատրիս Այզման։
Pantone գոյներու ընկերութիւնը ամէն տարի կը ճշդէ տարուան հիմնական գոյնը։ Անցեալ տարի ան տուրմի մուգ երանգն էր։